building capital buildingcapital билдинг капитал բիլդինգ կապիտալ Доставка щебня в Истре песок истринский район Доставка щебня щебень истра купить песок в истринском районе щебень истринский район

  

 


«Բարեկամություն» ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ

 

logo2Ինչո՞վ է առանձնանում «Բարեկամություն» Բիզնես կենտրոնը մյուս բիզնես կենտրոններից կամ ինչ՞ու ընտրել հենց «Բարեկամություն»-ը

 

Կոմպլեքս համալիր, ունիվերսալ կապիտալ շինություն:

Շինությունը գտնվում է Երևան քաղաքի Արաբկիր համայնքում, Հ. Քոչար 4 հասցեում, իրենից ներկայացնում է 10 հարկանից բաղկացած մեկ ամբողջական կոմպլեքս:

Տեղակայված լինելով Երևան քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկում՝ և ունենալով առաջնային դիրք, այն ապահովում և երաշխավորում է ցանկացած տեսակի բիզնես իրականացնելու և իրագործելու լավագույն պայմանները:

Կառույցի անմիջապես հարևանությամբ է գտնվում, Բարեկամություն մետրոն, որն էլ իր հերթին համարվում է Երևան մետրոպոլիտենի ամենամարդաշատ կայանտեղերից մեկը:

Խիստ կարևոր է այն, որ կառույցն ունի բավականին լայն և ընդարձակ ավտոհանգրվան, թե բակի կողմից՝ ետնամասից և թե դիմային հատվածում, որը կարևորագույն պայմաններից մեկն է նմանատիպ կառույցների համար:

Գտնվելով բարձր դիրքի վրա և չունենալով դիմային՝ ճակատային հատվածում որևէ խանգարող կառույց, այն ունի խիստ արտահայտված և լայն ճակատային մաս:

 

Շենքն ունի մի շարք առավելություններ, այդ թվում՝

  • մոտ է տրանսպորտային բանուկ հատվածին, մետրոյին
  • ունի ներքին կանաչապատ բակ
  • սրճարան, լաունջ բար
  • 10 րդ հարկում՝ բացօդյա սրճարան բար
  • կոնֆերենս սրահ
  • 24 ժամ ապահովվող անվտանգություն
  • 2 OTIS ֆիրմայի վերելակ, յուրաքանչյուրը 1.000 կգ տարողունակությամբ
  • սպասարկում
  • ավտոկայանատեղի
  • ջեռուցման համակարգ
  • արևկող է
  • կապիտալ եվրովերանորոգված լուսավոր և հարմարավետ աշխատասենյակներ

 

Շենքը կապիտալ վերանորոգված է՝ եվրոպական արտադրության մետաղապլաստե դուռ-լուսամուտներով: Հատակն ամբողջությամբ փոխված է: Յուրաքանչյուր հարկում առկա է առանձին սանհանգույց: Գործում են մարդատար վերելակներ: Հատուկ նշանակություն է տրվում անվտանգությանը: «բարեկամություն» Բիզնես կենտրոնում գործելու է բարձրակարգ սրճարան, որտեղ բիզնես կենտրոնի աշխատակիցները կարող են անցկացնել ընդմիջման ժամերը և վայելել հանգիստը: Մեր կարգախոսն է. առաջարկել որակյալ և շատ մատչելի տարածքներ՝ նպաստելով Ձեր բիզնեսի արագ աճին ու զարգացմանը:

Վարձակալության տրվող տարածքներն ու պայմանները

 

Շենքում այս պահին առկա է 4000 քմ. ազատ տարածք: Նվազագույն չափի սենյակները 14 քմ. են: Հնարավոր է նաև ամբողջ հարկի վարձակալություն: Սենյակների առավելագույն բարձրությունը 3 մ. է: Ըստ վարձակալի պահանջների կարող են իրականացվել միջնորմերի և ներքին հարդարման հետ կապված փոփոխություններ: 

Վարձակալության արժեքը 1քմ. համար 5000 դրամ է: Գնի մեջ ներառված չեն կոմունալ վճարումները:

Առաջին և երկրորդ հարկերը ունեն առանձին մուտքեր, որն էլ հնարավորություն է տալիս այդ տարածքները օգտագործել կոմերցիոն նպատակներով:

Տեղակայումը քարտեզով

Սոց.Կայքերում

Հետադարձ կապ

 Հայաստան, ք. Երևան, Հր. Քոչար 4

 Էլ փոստ: marketing@ccgroup.am

 Հեռ. +374 (11)-22-01-33

 Բջջ. +374 (91)-94-90-00

Copyright © 2015 BuildingCapital.am All Rights Reserved. | © Designed by Kayq.org